Ավտովթար՝ Երևանի կենտրոնում. ժամանել են բժիշկները, փրկարարներն ու պարեկները
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Սայաթ-նովա պողոտա - Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Էդգար Աբրահամյանի վարած «Mazda 3» մակնիշի և 38-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել «Nissan»-ի 2 ուղևորների, ովքեր հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։