ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ. Հակոբ Կարապետյան

Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ. Հակոբ Կարապետյան

Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչեւ վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա մասնավորապես նշել է. «Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»:

  • Կիսվել: