երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Դեկտեմբերի 21-ին, ժամը 09:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել արգելապատնեշի վրա. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Չարբախի 9-րդ փողոցում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրին գտնվող քարերի վրա: Տուժածներ չկան:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի գոտի և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: