չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավտոմեքենան Արմենակյան փողոցում բախվել է տրանսպորտի կանգառին, ապա՝ հարակից սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացու

Ավտոմեքենան Արմենակյան փողոցում բախվել է տրանսպորտի կանգառին, ապա՝ հարակից սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացու

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 127 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Mazda 6 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1971 թ․) բախվել է հասարակական տրանսպորտի կանգառին, այնուհետև հարակից սյանը և վրաերթի է ենթարկել կանգառում գտնվող Ս․ Ղ․-ին (ծնված 1964 թ․)։

Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ավտոմեքենայի ուղևոր Շ․ Մ․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: