երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ավտոբուսի 50 վարորդներ, տեսնելով, որ աշխատավարձը քիչ են վճարել, դիմում են գրել ու հեռացել. Մանուկ Սուքիասյան

Ավտոբուսի 50 վարորդներ, տեսնելով, որ աշխատավարձը քիչ են վճարել, դիմում են գրել ու հեռացել. Մանուկ Սուքիասյան

Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում եմ գրել եւ հեռացել աշխատանքից։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է»,- հավելել է նա:

  • Կիսվել: