Ավելի քան 2500 ԼՂ-ից բռնի տեղահանված մարդ ՀՀ-ում ապահովվել է կացարանով. փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան
Երեք օրում նրանցից մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի մարզում, 500-ը Վայքում են, ևս 500-ը՝ Գեղարքունիքի մարզում, մի մասն էլ այս պահին տեղավորվում է Տավուշի մարզի հյուրատներում և հյուրանոցներում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կառավարության «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
"Գորիս ժամանած մարդկանց տրամադրվում է նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ, բայց հաշվի առնելով մարդկանց մեծ հոսքը, այս գործըթացը բավական բարդ է ընթանում",-նշել է նա։
Խաչատրյանը տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը.