շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավարտվել են միասնական քննությունները

Ավարտվել են միասնական քննությունները

Ավարտվել են միասնական քննությունները։ Այսօր հայտնի կդառնան վերջին՝ ֆիզիկայի ու հայոց պատմության քննության գնահատականները, բողոքարկումը վաղն է։ Այդ մասին հայտնում են ԳԹԿ-ից։

Հուլիսի 18-ին հրապարակվելու են մրցույթի արդյունքները՝ ցուցակները կփակցվեն բուհերում, իսկ դիմորդները հաղորդագրություն կստանան անձնական էլ․ հասցեներին։ Հուլիսի 19-ից մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննություններից դրական միավորներով (7,5 և բարձր), որոնք, այնուամենայնիվ, չեն բավականացրել հիմնական մրցույթով բուհ ընդունվելուն՝ նշված ՄԵԿ մասնագիտությամբ։

Այս անգամ դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան։

Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին։

  • Կիսվել: