շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավարտվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի տնակների աճուրդը․ դրանցից մեկը գնվել է 600 հազար դրամով

Ավարտվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառի տնակների աճուրդը․ դրանցից մեկը գնվել է 600 հազար դրամով

Սուրբ Ծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալության աճուրդն արդեն ավարտվել է։ Դեկտեմբերի 5-ից այդ տաղավարները կսկսեն գործել։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

Ըստ Սաֆարյանի՝ տնակների աճուրդներին մասնակցությունը բարձր է եղել։ Ինչ վերաբերում է դրանց համար աճուրդով նախատեսված մեկնարկային գներին, Սաֆարյանը մանրամասնեց․ «30 տնտեսվարող արդեն սկսել է տաղավարների զբաղեցման գործընթացը, որպեսզի դեկտեմբերի 5-ից սկսեն իրենց գործունեությունը։ Տնակների արժեքները կախված են դրանց չափերից: Երկու տեսակի տնակ ունեինք՝ 5 և 6 քառակուսի․ մեկի մեկնարկային գինը աճուրդով 236 հազար էր, մյուսինը՝ 280 հազար։ Կար տնակ, որն աճուրդով վաճառվեց 600 հազար դրամով»:

Նշենք՝ «Երևանի 2750-ամյակի այգում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների շարքում կգործի «Christmas market» տոնավաճառը: 42 տնակ-կրպակներ կգործեն, որոնք տրամադրվում են 33 օրով՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ը

  • Կիսվել: