Ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Ըստ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի՝ որոշումը, ամենայն հավանականությամբ, կլինի վաղը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին՝ դատական նիստին ներկա է եղել նաեւ Ռազմիկ Աբրահամյանը, նա նշել է, որ իրեն վատ է զգում եւ ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Նրան կալանավորելու միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը: