կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Ավանեսյանը ներկայացրել է Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

Ավանեսյանը ներկայացրել է Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հտ հարցուպատասխանի ժամաակ ներկայացրել է Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը, ծառայությունների ծավալների ընդլայնմանը միտված միջոցառումները։
 

՛՛Սիսիանի բժշկական կենտրոնի շինաշխատանքերը շարունակվում են, կավարտվեն 2025 թվականին։

Ավարտական փուլում է Սիսիանի դիահերձարանի կառուցման աշխատանքները:

Գորիսում մեկնարկել ենք Արյան փոխներարկման կայանի շինաշխատանքները։

Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։

Կապանի ԲԿ-ի տարածքում կկառուցվի նոր պոլիկլինիկա:

Կապանում կկառուցվի նոր դիահերձարան՛՛,-ասել է նա։

  • Կիսվել: