երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Երևանի շենքերից մեկի 4–ր հարկի պատշգամբում աշխատելիս 24-ամյա երիտասարդն անզգուշաբար վայր է ընկել ու մահացել

Երևանի շենքերից մեկի 4–ր հարկի պատշգամբում աշխատելիս 24-ամյա երիտասարդն անզգուշաբար վայր է ընկել ու մահացել

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: