ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշտարակում բախվել են Mercedes-ն ու Nissan XTrail-ը

Աշտարակում բախվել են Mercedes-ն ու Nissan XTrail-ը

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Հովսեփ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Վաղինակ Գասպարյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վթարի փաստով Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։ 

  • Կիսվել: