ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Աշոցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սյունիքի բարձրադիր գոտիներում՝ մառախուղ, Լարսը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Աշոցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սյունիքի բարձրադիր գոտիներում՝ մառախուղ, Լարսը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։

  • Կիսվել: