չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է․ փաստաբանի պատասխանը՝ ՄԻՊ թեկնածուին

Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է․ փաստաբանի պատասխանը՝ ՄԻՊ թեկնածուին

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով՝ ՄԻՊ թեկնածուի հայտարարությանը։

ՀՀ Աժ նիստի ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան ՄԻՊ թեկնածուն պատասխանեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

"Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է եւ ես պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուի նախընտրած յուրաքանչյուր ձեւաչափով նրան դեմ առ դեմ դա հիմնավորել",- գրել է Ալեքսանյանը:

  • Կիսվել: