երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արթուր Աբրահամը «Սուրմալուում» էր․ «Հրապարակ»

Արթուր Աբրահամը «Սուրմալուում» էր․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։

Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաեւ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում:

Մարդիկ դատապարտում էին, ուղղակի լուտանքներ էին տեղում նրա հասցեին, որ աղետի ու ողբերգության առիթն օգտագործում է փիառվելու համար: Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսեւորում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: