երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ

«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Opel-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Սերգեյ Ս-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետրանքով Mercedes-ն էլ տապալել է ճանապարհը կարգավորող ցուցանակը։

 

  • Կիսվել: