երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը՝ Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի մասին

2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը չի փոխվել։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի պատճառով Արա Մխիթարյանը հայտնվել էր կոմայի մեջ և մինչև հիմա նրա առողջական վիճակը չի բարելավվել։

Փոխգնդապետը ստացել էր «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշում և հիվանդանոց տեղափոխվելուց հետո ենթարկվել էր շտապ վիրահատության։

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։ 

  • Կիսվել: