Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից
Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ այս պահի դրությամբ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից:
Տերմինալից օգտվելու դժվարություն ունեցողները հունվարի 14-ից՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն և 20:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում կարող են դրամարկղի աշխատակցի օգնությամբ ձեռք բերել քարտերը: Ժամային սահմանափակման նպատակը ծանրաբեռնված ժամերին ուղևորահոսքերի հետ գործընթացի համընկնելը բացառելն է:
Նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև transport.yerevan.am կայքի միջոցով՝ ARCA, VISA, MASTER բանկային քարտերը կցելով (տրանսպորտային քարտ ձեռք բերել հարկավոր չէ):