երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արթիկում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Արթիկում թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտել են Արթիկի ոստիկանները։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Արթիկի Ղարիբջանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ապրիլի 30-ին նա Ղարիբջանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույնանման զանգվածով կաթուցիչ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:

 

 

 

  • Կիսվել: