Արտերկրում եւ մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները նույնն են եղել. նախարար
Որոշ մարդիկ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների եւ մասունքների նույնականացման համար արվող ԴՆԹ փորձարկումների համար նմուշները նախընտրում են արտերկիր ուղարկել:
Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ուղարկում են, մենք եւս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի եւ մարդիկ ունենան պատասխաններ: Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված փորձարկումների եւ մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - ավելացրեց նախարարը: