երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. «Սատանի կամուրջ»-Տաթև ճանապարհին 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն, պատճառը մերկասառույցն է

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. «Սատանի կամուրջ»-Տաթև ճանապարհին 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն, պատճառը մերկասառույցն է

Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։

Տեղում միայն մեծ դժվարությամբ աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել մերկասառույց ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները, ու նրանցից մեկը իր անձնական օգտագործման տրակտորն է բերել նշված վայր, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերեն։

Գրեթե ժամը 18։00-ից նշված ճանապարհահատվածի խայտառակ վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին. արձագանք դեռ չկա:

  • Կիսվել: