ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտակարգ դեպք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում․ ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է հեռվից

Արտակարգ դեպք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում․ ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է հեռվից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում (պարկովկա) ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

  • Կիսվել: