Արտադպրոցական կրթության հաստատությունները համալրվում են երաժշտական բարձրորակ գործիքներով
Երևանի քաղաքապետարանը արտադպրոցական կրթության հաստատությունները համալրում է երաժշտական բարձրորակ գործիքներով:
Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 12 անուն 71 երաժշտական գործիքներ, որոնք նախատեսված են 24 երաժշտական և արվեստի դպրոցների համար:
Ծրագրի ֆինանսավորումը կազմում է շուրջ 53 մլն ՀՀ դրամ:


