ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արսեն Բաբայանի հետ շփման հեռախոսազրույցի արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է. Ռուբեն Մելիքյան

Արսեն Բաբայանի հետ շփման հեռախոսազրույցի արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է. Ռուբեն Մելիքյան

Արսեն Բաբայանի հետ շփման հեռախոսազրույցի արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն կամ փիառ նկատառումներով հետաքրքրվում են քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի (ներառյալ 1 և 6 տարեկան երեխաների) հետ շփման սահմանափակումներով, որոնք իբրև թե երեկ «հերոսաբար» ու «մարդասիրաբար» վերացվել են։

Իրականում վերացվել են ընտանիքի հետ շփվելու միայն ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ հետ կապված սահմանափակումները, իսկ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ արգելքը դեռ ողջ ծավալով պահպանվում է։

Համաձայնեք՝ ոչ բոլորը կցանկանային, որ իրենց մանկահասակ երեխաները այցելեին բանտ՝ իրենց տեսության, այլ կնախընտրեին երբեմն շփվել հեռախոսով՝ խոստանալով, օրինակ, գործուղումից հնարավորինս շուտ վերադառնալ լավ-լավ նվերներով»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից Primenews.am-ին հայտնել էին, որ Արսեն Բաբայանն այսուհետ կարող է տեսակցել իր երեխաներին՝ կնոջ ուղեկցությամբ։

 

  • Կիսվել: