Արփինե Գաբրիելյանը՝ իր հարսանիքի համար ընտրված պարզ և հասարակ ոճի մասին
Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է երգչուհի Արփինե Գաբրիելյանը։
Արփինե Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը դեկտեմբերի 14-ին ամուսնացան: Արփինեն հարսանիքի համար ընտրել էր մինիմալիստական ոճի կերպար` ուղիղ վարսեր և քիչ շպար: Երգչուհին լուսանկարներ է տեղադրել և պարզաբանել.
«Երբեք չեմ սիրել հարսանեկան ծանր ու ճոխ դիմահարդարումներ և վարսահարդարումներ, հետևաբար, իմ հարսանիքին ես պիտի լինեի այնպիսին, ինչպիսին ինքս ինձ դուր եմ գալիս՝ ուղիղ վարսերով և քիչ դիմահարդարմամբ»:

