ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առողջապահության փոխնախարարը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Առողջապահության փոխնախարարը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Ստեփան Աթոյանին:
 
Փոխնախարարը նշել է, որ կենտրոնի հիմնանորոգումը, աշխատանքային պայմանների ու մատուցվող ծառայությունների բարելավումն առողջապահության նախարարության գերակայություններից է.
 
«COVID-19 համավարկը ցույց տվեց, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր են ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, բուժման ծառայությունները: Կենտրոնի համար սկսվում է անցումային շրջան: Անելու ենք ամեն ինչ տրամադրվող ծառայությունները և աշխատանքային պայմանները նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասել է Լենա Նանուշյանը:
 
Փոխնախարարը նշել է, որ առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում, ի թիվս մի շարք բժշկական կենտրոնների, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ևս կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: