ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է փետրվարին Իրան կատարած այցին և երախտագիտություն հայտնել հյուրընկալության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցեր։

Հանդիպման երկրորդ հատվածում քննարկվել են ավիացիայի ոլորտին վերաբերող հարցեր։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մասնագիտական շրջանակներում քննարկել հարցերը և կարճ ժամկետներում ներկայացնել առաջարկներ։

  • Կիսվել: