երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին

Արմեն Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղարին

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

«Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում

Հարգանքով՝ Ա. Գրիգորյան»,- ասված է ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ այսօր Կազանի դպրոցներում մեկում տեղի է ունեցե հրաձգություն, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ:

 

 

 

  • Կիսվել: