հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արմեն Գրիգորյանն այցելել է Մատենադարան

Արմեն Գրիգորյանն այցելել է Մատենադարան

Մատենադարան է այցելել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այդ մասին ասված է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում:

«Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: