կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արմավիրում տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր համագյուղացիները կտրել են իր ընտանեկան գերեզմանոցում տնկված եղևնիները

Արմավիրում տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր համագյուղացիները կտրել են իր ընտանեկան գերեզմանոցում տնկված եղևնիները

Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Սարգիս Հ-ն, ով հայտնել է, որ մարտի 30-ի կեսօրին իր համագյուղացիները՝ 44-ամյա Սարգիս Վ․-ն և 42-ամյա Մյասնիկ  Վ․-ն, կտրել են իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող իր պապական գերեզմանոցում առկա թվով երկու, մոտ քառասուն տարեկան եղևնիները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, ովքեր վնասի չափը պարզում են:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Սարգիս Վ․-ին և Մյասնիկ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: