երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արմավիրում կասեցվել է ապօրինի խորքային երկու հորերի շահագործումը

Արմավիրում կասեցվել է ապօրինի խորքային երկու հորերի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել «Իկս մայնինգ» ՍՊԸ-ին պատկանող ավազի լվացման կետում։

Պարզվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացնում տարածքում առկա գործող ապօրինի ստորերկրյա խորքային 2 հորից՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային 2 հորի շահագործումը։

 

  • Կիսվել: