երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել

Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացել, որ Վանանդ գյուղում այրվում է ЗиЛ մակնիշի բեռնատար (բեռնված  անասնակերով)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կցորդիչով բեռնատարն ամբողջությամբ և բեռնված 500 հակ անասնակերը։ Տուժածներ չկան։

  • Կիսվել: