շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ

Արգավանդ համայնքում կիրականացվեն 575 մ երկարությամբ ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Շուրջ 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի վերակառուցման արդյունքում հին, քայքայված խողովակները կփոխարինվեն նորերով՝ ապահովելով լիարժեք ջրամատակարարում:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ:

 

  • Կիսվել: