Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա դստեր հետ
Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա անչափահաս դստեր հետ, այս մասին այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:
Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումները՝ ներառյալ 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:
Մանուկյանի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ մեկ ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը:



