չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. պարզվում են 22-ամյա մահացած աղջկա մեքենայից դուրս նետվելու հանգամանքները

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. պարզվում են 22-ամյա մահացած աղջկա մեքենայից դուրս նետվելու հանգամանքները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։

Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։  Ըստ նախնական տեղեկությունների՝ ինչը Չարենցավանի ոստիկաններն ու քննիչները պարզում են, ավտոմեքենայի առջևում նստած Գալյա Յ-ն, վախենալով, առջևի աջ դուռը բացել և իրեն նետել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

  • Կիսվել: