Արդեն երթևեկելի է Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը
Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Այն իրար է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները: Նախկինում գրունտային այս ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: