երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միություն

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միություն

Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է:

«Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում `ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինն ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց):

 

 

  • Կիսվել: