կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների,   քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

 

Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին,

*Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում  է  դասընթացներն առցանց։

 

* Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։

*Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև  Արցախից ժամանակավորապես  ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը։ Այս պահին  այդ,  ինչպես նաև  կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքեր են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։

ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև  ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի  կարիքը, նրանք հնարավորություն կունենան  համագործակցելու  Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնի հետ, որի արդյունքում,  ըստ անհրաժեշտության,  կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված  ուսուցիչները։

  • Կիսվել: