կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի մանուկները Ծաղկազարդի տոնին օրհնություն են ստացել Սուրբ Գրիգոոր Լուսավորիչ եկեղեցում

Արցախցի մանուկները Ծաղկազարդի տոնին օրհնություն են ստացել Սուրբ Գրիգոոր Լուսավորիչ եկեղեցում

Այս տարի մարտի 24-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հայ առաքելական եկեղեցիններում այսօր մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ: Այս գեղեցիկ տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեկտեղվել էին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երեխաները, Դիզակ Արտ մշակութային երիտասարդական կենտրոնի երեխաները եւ Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու սաները: Հայտնում են Արցախի թեմից։

դ

Արարողության ավարտին Արցախի մանուկները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից նվեր ստացան Աստվածաշնչեր: Միավորվելով մի հարկի տակ և ստանալով հոգևոր քաղցր պտուղներ` երեխաները մեծ ուրախություն ու ոգևորություն ապրեցին:

  • Կիսվել: