երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արարատում վարորդը կոտրել է բնակչի տան ցանկապատն ու մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հողամասում

Արարատում վարորդը կոտրել է բնակչի տան ցանկապատն ու մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հողամասում

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղում՝ Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել թիվ 67 սեփական տան ցանկապատին, կոտրել այն և շրջվելով՝ հայտնվել բնակչի տան հողամասում

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հովսեփ Կ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

  • Կիսվել: