ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն ու նրա ընկերը ոստիկանությունում ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 41-ամյա Խաչատուր Գրիգորյանը և հայտնել, որ մեկ օր առաջ Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և իր ընկերոջը, որի ընթացքում էլ իր ձեռքերին ձեռնաշղթաներ են գցել, իսկ ծեծի հետևանքով էլ իր ոտքը կոտրվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Նույն օրը՝ ժամը 03։00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ կոնքային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց դիմած քաղաքացին Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ 31-ամյա Ջիվան Մանուկյանն է, ով հայտնել է, որ Մասիսի ոստիկանությունում ծեծի է ենթարկվել, ինչից հետո «ձախ ոտքի զույգ ոսկրերի մետալոօստրիսինթեզից հետո» ախտորոշմամբ հետազոտման է ներկայացել Խ․Գրիգորյանը և հայտնել, որ ոստիկանության Մասիսի բաժնում ինքը նույնպես ծեծի է ենթարկվել։

Ջիվան Մանուկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավարն է։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունի բաժնի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: