ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է դրել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 27-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա֊Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հայ֊չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: