Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +33-ի։
Հանրապետության տարածքում հունիսի 18-22-ի՝ գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։


