երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արամ Վարդանյանը կկալանավորվի․ 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվել է

Արամ Վարդանյանը կկալանավորվի․ 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվել է

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։

Նիստն անցկացվել է դատավոր Արմեն Դանիելյանի գլխավորությամբ։

Նշենք, որ Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: 

  • Կիսվել: