չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողություններից տուժածների բուժօգնությանը․ Թորոսյանի հրամանը

Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողություններից տուժածների բուժօգնությանը․ Թորոսյանի հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։

Հրամանում նշված է․

«1. Լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) տնօրեններին՝
 
1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն տալ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև մշտապես ունենալ ազատ մահճակալներ՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը անխափան և ժամանակին կազմակերպելու համար.

2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը»։

  • Կիսվել: