ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 6 տուժած

Արագածոտնում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 6 տուժած

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:50-ի սահմաններում «Ford Fuison» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 56.5 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և գլխիվայր շրջվել: 

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ են, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: 
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: