երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արագածոտնի մարզում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի սատկած հորթ․ Լուսանկար

Արագածոտնի մարզում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի սատկած հորթ․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի 57-ամյա բնակիչ Վալեր Գրիգորյանը 1 օր առաջ նկատում է, որ իրեն պատկանող կովերից «Զազո» կովն անհանգիստ շարժումներ է անում:
 
Նա կանչում է հարևանին և փորձում հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Պարզվում է, որ կովը պետք է ծննդաբերի: 
 
Անասնաբույժը հայտնում է, որ կովի արգանդում երկգլխանի հորթ կա ու հարցի միակ լուծումը կովին մորթելն է։ Մորթելուց հետո, հայտնաբերում են երկգլխանի, սատկած հորթին: 

  • Կիսվել: