կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Մոսկվիչը. Մոսկվիչը բախվել է գազատար խողովակին, BMW-ն էլ՝ բազալտե հենապատին. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են BMW-ն ու Մոսկվիչը. Մոսկվիչը բախվել է գազատար խողովակին, BMW-ն էլ՝ բազալտե հենապատին. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Հրայր Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 40-ամյա Մնացական Քոչարյանի վարած Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մոսկվիչը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բազալտե հենապատին: Վթարի հետևանքով Հ. Ավետիսյանն ու նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 51-ամյա Բաբկեն Մինասյանը, 73-ամյա Զվարթ Մինասյանն ու 44-ամյա Գայանե Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: 

  • Կիսվել: