Արագածի հյուսիսային գագաթին ծածանվել է Ռեյխստագի վրա բարձրացված դրոշի կրկնօրինակը
Վերելքն իրականացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում։
Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագիտական պատրաստության հրահանգիչը բարձրացել է Հայաստանի ամենաբարձր կետը հանդիսացող Հյուսիսային Արագած լեռը (4090 մ): Տեղեկությունը հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Վերելք Արագածի հյուսիսային գագաթ
Վերելքն իրականացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, մասնակցել է 4 հոգի։ Վերելքի խնդիրներից մեկը եղել է որոնողափրկարարական աշխատանքների հնարավոր իրականացման տարածքի ուսումնասիրությունը:
Լեռնագագաթին հասնելով` լեռնագնացներն այնտեղ ծածանել են Իդրիցկո-Բեռլինյան 150-րդ հրաձգային դիվիզիայի դրոշը, որը 1945 թվականի մայիսին Միխայիլ Եգորովի և Մելիտոն Կանտարիանի կողմից Ռեյխստագի վրա բարձրացված դրոշի կրկնօրինակն է։
Ռեյխստագի վրա բարձրացված դրոշի նմանակը

Վերելք Արագածի հյուսիսային գագաթ

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչը

Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչը