շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ապրում ենք տիրոջն ուրացած, տիրադավերի իրականությունում․ «Արարատ» միության հեռացված ատենապետ

Ապրում ենք տիրոջն ուրացած, տիրադավերի իրականությունում․ «Արարատ» միության հեռացված ատենապետ

«Արարատ» միության ատենապետ Անուշ Վարդանյանն արձագանքել է Արարատյան Հայրապետական թեմի հայտարարությանը՝ իրեն չհեռացնելու վերաբերյալ:

Թեմից հայտարարել էին, թե մայիս ամսից ի վեր՝ Արարատյան Հայրապետական թեմում եղել է 3 ատենապետաց ժողով, որոնցից ոչ մեկին նոր ատենապետ չի ներկայացվել, հետևաբար Անուշ Վարդանյանը շարունակել է լինել ատենապետ․

Վարդանյանը սոցցանցի իր էջում գրել է․«Ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 20֊ին արված տեսանյութ է, որտեղ ես իրականացնում էի հերթական ծրագրերից մեկը` շախմատի մրցաշար, սա Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելուց մի քանի օր անց է, պաշտոնապես/հանրային ֊ին միանալուց մի քանի օր առաջ։ Ի՞նչ կարգավիճակով էի և ի՞նչ գործ ունեի այնտեղ եթե կապ չունեի թեմի հետ։ Այս թեմայով երևի թե այսքանը։ Մենք ապրում ենք ծուռ հայելիների, տիրոջն ուրացած, տիրադավ “եկեղեցականների” իրականությունում։ Իմաստնություն, վճռականություն և անկոտրում կամք բոլոր հանուն Աստծո, հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն հայրենիքի պայքարի ելածներիս»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդագրություն տարածվեց, որ Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու համար։

Արարատյան Հայրապետական թեմից էլ հայտարարել էին, թե համացանցում տարածված տեղեկությունը, թե նախկին ատենապետ Ա. Վարդանյանն ազատվել է ատենապետի պաշտոնից Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչեցնելու համար, իրականությանը չի համապատասխանում:

  • Կիսվել: